Նվնվոց չպետք է լինի, պիտի չասեք՝ արդյունք չի տվել. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքական
Այսօր՝ մայիսի 9-ին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեց Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հինգ տարի ասել ենք՝ այս գողերից ու ավազակներից պետք ա ազատվել, սա գրավականը չէ, խնդիրն է, նպատակը։ Եթե չեք համարում՝ գող են, գնացե՛ք, հանգիստ ապրե՛ք, համարո՞ւմ եք գող-ավազակ են, դե ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա, խնդիր չկա»։
Լրագրողներից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանից հարցրեց՝ արդյոք Կոնգրեսը պատրաստվո՞ւմ է նորից փողոց դուրս գալ և այդ կերպ պայքարել. վերջինս ասաց.
Ի՞նչ է նշանակում, փողո՞ցն է միայն պայքարը: Քաղաքական ուժը, քանի գոյություն ունի, պետք է պայքարի, եթե արդյունք չի տալիս, ուրեմն 100 տարի պետք է պայքարի, 100 տարի, հասկանո՞ւմ եք։ Եթե կա պայքար, կա արդյունք։ Այսպիսի նվնվոց չպետք է լինի, պիտի չասեք՝ արդյունք չի տվել, պայքարի ոգին փչացնում եք։ Քանի կա խնդիր, պետք է պայքարել։ Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին էլ կլինի, քանի կա խնդիր` պետք է պայքարենք: Չեք ուզում` գնացե՛ք տունը նստեք, ի՞նչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչև վերջ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան