Ես եկել եմ ոչ թե ձեզ «մնաք բարյավ» ասելու, այլ ասելու, որ պայքարը շարունակվում է. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական
«Ես եկել եմ ոչ թե ձեզ «մնաք բարյավ» ասելու, այլ ասելու, որ պայքարը շարունակվում է»,-այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում ասաց որոշակի դադարից հետո կրկին ասուլիս հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանը։ Վերջինս իր ելույթում ասաց.
«Սիրելի՛ հայրենակիցներ, նրանք ովքեր այսքան տարի և ամիս եղել են իմ կողքին, պետք է իմանան, որ մի բան պետք է փոխվի և տեղի ունենա սերնդափոխություն, սերնդափոխոթյուն իշխանությունում, ընդդիմությունում, սերնդափոխություն ժողովդրի մեջ։
Ունենալու ենք նոր սերունդ, որ ապրիլի 9-ին՝ մի ամիս առաջ, փախուստ չտվեց, մեզ պետք է այնպիսի սերունդ, որը հայրենիքը չի դիտարկում որպես զուտ կուսակցական խնդիր։
Րաֆֆին գնալու է մինչև վերջ, և մենք ունենալու ենք ազատ, անկախ Հայաստան։ Մեր պարտականությունն է այս հինգ տարիներին կերտել այդ պետությունը»։
Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների և իրենց հետագա ծրագրերի մասին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ասաց. «Բարև Երևան» դաշինքը մոտակա օրերի ընթացքում որոշում կկայացնի։ Թեև մեր հույսերը չարդարացան, քանի որ մենք հույս ունեինք գոնե 2-րդ տեղ գրավել, բայց մենք չենք ընկճվելու, չենք դադարելու պայքարել։ Եվ այսօր՝ մայիսի 9-ին, ես հայտարարում եմ, որ մայիսի 19-ին՝ ժամը 13.00-ին, նրան, ով իրեն համախմբման ենթակա է համարում և հարգում է փետրվարի 18-ին իր տված ձայնին, ես հրավիրում եմ «Անի» հյուրանոց»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան