Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը 

Ագա Քանքանյան` Սիրուշոյի, Ջանեթ Ջեքսոնի ու Սամանթա Ջեյդի դիմահարդարը

Այլ

«Ես 16 տարուց ավելի արդեն Ագա եմ» կես կատակ - կես լուրջ նշեց ArmStar.am–ի զրուցակիցը: Այսօր Ագան դարձել է շատ կանանց ու աղջիկների անբաժան «ընկերը»: Դիմահարդար Աղավնի Քանքանյանը՝ Ագան, դեռ մանկուց սիրել է նկարել, դիմահարդարել իր տիկնիկներին. «Մի օր էլ մայրիկիս նոր շորը կտրել ու տիկնիկիս շոր եմ կարել, բայց իհարկե նա չբարկացավ»: Հետագայում մանկական երազանքը դարձավ հիմնական աշխատանք, իսկ «տիկնիկներն» էլ դարձան մանեքենուհիներ:

«Այն տարիներին, ի ուրախություն ինձ, բացվեց «Ատեքս» նորաձևության տունը, որտեղ էլ ես սովորեցի Անդրեյ Միլմոնի ղեկավարած դասարանում, իբրև նկարիչ-մոդելավորող: Միլմոնն ինձ չէր կարողանում ասել Աղավնի ու անունս կնքեց Ագա, և բոլորը սկսեցին ինձ այդպես կոչել»:

Ուսանելու տարիներին զուգընթաց նա դիմահարդարում էր սույն նորաձևության տան մանեքենուհիներին. «Այդ տարիներին որպես այդպիսին Հայաստանում չկար դիմահարդարի մասնագիտություն, իսկ իմ մոդելների դիմահարդարումը ոչ մեկին չվստահելով, ինքս էի անում: Ցուցադրություններից մեկի ժամանակ էլ Անդրեյ Միլմոնը նկատեց իմ շնորքը և առաջարկեց համագործակցել»,- հիշեց Ագան:

Տաղանդավոր աղջկան հնարավոր չէր չնկատել. աշխատանքի առաջարկն ուշացնել չտվեց. «Այդ տարիներին մազերս բավականին երկար էին, ձիգ պոչիկ էի կապում և հոնքերս ինքնուրույն հանում. բոլորը հիացած էին և զարմանում էին, թե ինչպես եմ կարողանում հոնքերի նման ձև ստանալ և այդտեղից էլ սկսեց իմ կարիերան: Հետագայում աշխատեցի գեղեցկության սրահում, չնայած նրան, որ ծնողներս շատ դեմ էին», -պատմում է Ագան:

Չնայած այն տարիներին շատերն էին զարմանում, որ հոնքերը հանելու համար մարդիկ կարող են դիմել դիմահարդարին, բայց Ագան ապացաուցեց հակառակը: Նա այսօր բազմաթիվ հաճախորդներ ունի. «Իմ հաճախորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն բարձր ճաշակ, ոճ և անհատականություն»: Գնային ցուցակը որոշելուց էլ, այնպես է արել, որ յուրաքանչյուրի գրպանին քիչ թե շատ հարմար լինի. «Իհարկե շատ միֆեր են պտտվում, թե ինձ մոտ «աստղաբախշական» գներ են, բայց ես այն փորձել եմ պահպանել մեր երկրին համապատասխան»:

Հայտնի դիմահարդարը չի դադարում սովորել, նա միշտ հետևում է նորաձևության միտումներին. «Դիմահարդարման մեջ էլ կան նորաձևության տենդենցներ, կար շրջան, երբ նորաձև էին խիտ թարթիչները, բայց առաջատար աղջիկները չէին ուզում խիտ թարթիչներ, իսկ հիմա նրանք սիրում են հոնքերի բնական ձևը: Խնամված բնական տեսք, ով է հիմա լաքած մազերով ման գալիս, նույն էլ հագուսի մեջ, եթե առաջ երեկոյան հագուստներն ավելի ճոխ էին ու ծանր, ապա հիմա նախընտրում են թեթև, հանգիստ ոճ, նույն էլ դիմահարդարման մեջ է», - պարզաբանեց Ագան:

Հաճախ էլ խորհուրդ է տալիս. «Միշտ չէ, որ այն ինչ նորաձև է, քեզ սազում է. երբեմն տեսնում ես ծիրանագույն թափանցիկ սիրուն հարսի զգեստ կրող աղջկա, բայց smoky eyes աչքերով, պարզապես նա լսել է, որ դա է նորաձև և որոշել է այդպես շպարվել: Պետք է յուրաքանչյուրն իմանա, որ դիմահարդարումն առանձին էլեմենտ չէ, դա պետք է լրացնի ամբողջ ձեր տեսքը: Ամբողջ աշխարհում դիմահարդարումը դեմքի դիմագծերը ճիշտ մատուցելն է: Երբ նայում ես Ջոլիին, Լոպեսին, անմիջապես չես մտածում հագուստը համապատասխան է թե ոչ, դու հասկանում ես' որքան ճիշտ է կերպարային ընտրված»:

Ագայի ստուդիայում աշխատում են իմիջմեյքերներ, ովքեր աշխատում են հաճախորդի ամբողջական տեսքի վրա. «Դա իմիջ ստուդիա է, որտեղ աշխատում են թե կերպարի, թե ամենօրյա խնամքի վրա: Ես կասեմ ավելին, մեր մեջ չկա նաև մրցակցություն, ինչպես ես եմ սիրում ասել, բոլորս հավաքվել ենք գեղեցիկը ստեղծելու համար», նշեց Ագան:

Հայտնի դիմահարդարը շատ է կարևորում իր և Սիրուշոյի համագործակցությունը.

«Սիրուշոյի հետ ես եմ մշտապես աշխատում: Ինձ համար հաճույք է նրա հետ աշխատելը, անգամ նրա պահանջկոտությունը համարում եմ դրական հատկանիշ: Հետաքրքիր է, որ «Եվրատեսիլ 2008»-ին շատերը կարծել էին, որ երգչուհիներ Անի Լորակի և Սիրուշոյի դիմահարդարը նույն մարդն է, բայց մենք երկուսս էլ իրարից անկախ աշխատում էինք նույն ոճում»:

Իր շրջագայություններից էլ հիշեց մի քանի կարևոր դրվագ. «Երբ Ամերիկայում էինք, Սիրուշոյի ֆոտոսեսիայի ժամանակ աշխատեցինք աշխարհահռչակ երգչուհի Ջենեթ Ջեքսոնի և բազմաթիվ հայտնի աստղերի լուսանկարիչ Ջերրի Ավենեմի հետ: Երբ նա տեսավ իմ աշխատանքը' առաջարկեց համագործակցել: Ամերիկայում ծանոթացա հայազգի շատ շնորհալի վարսահարդար Կարենի հետ, ով աշխատում է բազմում հանրահայտ աստղերի հետ, և այդ օրերին նա ինձ հրավիրեց երգչուհի Սամանթա Ջեյդին դիմահարդարելու»,- հիշեց Ագան:

Այսօր հայտնի դիմահարդարին բազմաթիվ աղջիկներ են գրում, խորհուրդներ են հարցնում: Ագան հատուկ նրանց համար իր յութուբյան էջում տեղադրել է երկու տեսանյութ, որտեղ սովորեցնում է շպարվել:

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը/ ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել
Ամենադիտված