«Աղբանոցից շիշ եմ հավաքում, ծախում, ապրում». պատերազմի վետերան
Հայաստան
Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի կապակցությամբ Վանաձորի ծայրամասում գտնվող հուշարձանի տարածքը այսօր մարդաշատ էր: Շատերի նման 88-ամյա Արշակ Մուսայելյանը եւս իր բաժին ծաղիկը դրեց պատերազմում զոհված մարտական ընկերների հուշակոթողին:
18 տարեկան էր, երբ որոտաց պատերազմի բոթը: Երբեմնի դպրոցականը ձեռքն առավ զենքն ու անցավ հայրենիքի պաշտպանության գործին, ապա եւ տուն վերադարձավ՝ որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ: «Պետք էր կռվել, կռվեցինք, չթողեցինք թշնամուն ոտնատակ տա մեր երկիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է պատերազմի վետերանը: Այսօր արդեն պատերազմի մասնակցի առաջ ծառացած խնդիրներն այլ են:
Նա նշում է, որ ստացած թոշակը չի բավականացնում ապրելու համար, հազիվ կոմունալ վճարներն է մուծում ու գոհանում մի աման մակարոնով: «Չի հերիքում: Մի կերպ ա հերիքում. Գնում եմ աղբանոցից շիշ եմ հավաքում, ծախում, ապրում»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից