Այստեղ պետք է թիմով աշխատես. Յուրի Վարդանյան
Հայկական Մամուլ
Յուրի Վարդանյանը, առանց կաշկանդվելու, նախարարության աշխատակազմին եւ հատկապես փոխնախարարներից ոմանց խնդրել է օգնել, որ հաղթահարի «գործի» նրբությունները, քանի որ ինքն ադմինիստրատիվ աշխատանքի փորձ չունի: Աշխարհահռչակ սպորտսմեն լինելը մի բան է, ոլորտ ղեկավարելը՝այլ բան. «գլուխ կհանե՞ք» հարցին Յուրի Վարդանյանը գյումրեցու պարծենկոտությամբ ասում է.«Ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ ես համեմատեմ իմ սպորտաձեւի հետ, այսինքն՝այն պայքարին, երբ ես հարթակ եմ դուրս եկել եւ միայնակ պայքարել սպորտաձողի հետ:
Դա չես կարող համեմատել եւ ասել, որ այնտեղ ինչքան վստահություն եմ ունեցել, նույն վստահությունն էլ ունենալու եմ ոլորտը ղեկավարելիս: Այստեղ պետք է թիմով աշխատես: Այնտեղ ես եմ եղել ու ծանրաձողը՝ իմ դիմաց դրված: Այնպես որ, ճիշտեք՝ բոլորովին տարբեր բաներ են»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 10-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը