Նավասարդ Կճոյանի համար «Բենթլին» գանձ չէ, այլ՝ սովորական բան
Հայկական Մամուլ
Մի հատված Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հետ «Հրապարակ»-ի զրույցից.
-Սրբազան, Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց տպավորություն է, որ հոգեւոր դասը քաղաքականության մաս է կազմում, քաղականացված է:
-Այդ տպավորությունը սխալ է…
-Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը…
-Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:
-Օրինակ, թանկարժեք «Բենթլիի»:
-Մեքենան ի՞նչա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝սովորական բան:
-Եվ Դուք հոգեւորականեք ու ունեք այդ սովորական բաները…
-Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:
-Ձեզ որտեղի՞ց, նվե՞րեք ստացել, գնե՞լ եք…
-Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:
-Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:
-Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա…. Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 10-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը