ЕрМИ-ն ու Նոր Հայերը՝ 20 տարի անց (ֆոտո)
Այլ
ArmStar.am-ը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի КВН-ի ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Եվ երեկ՝ մայիսի 8-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երկար սպասված շոու համերգը:
Մեկ բեմում էին հայկական КВН-ի հիմնադիրները՝ լեգենդար թիմեր ''ЕрМИ''-ն ու ''Նոր Հայերը'', ինչպես նաև նրանց շնորհավորելու եկած բազմաթիվ հյուրեր:
Երեկոյի բացումն արեց ՈՒՀԱ հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, ում՝ ''Мы начинаем КВН'' խոսքով տրվեց միջոցառման սկիզբը: Այնուհետ ելույթ ունեցան КВН-ի հայկական լիգայի տարբեր տարիների մասնակից թիմերը՝ ''Шок'' , "Виртуозы Еревана'', Կոնսերվատորիայի թիմը՝ հայտնի որպես ամենաինտելլիգենտ թիմ, ինչպես նաև նոր սերնդի երիտասարդ թիմեր:
Շնորհավորելու էին եկել նաև Comedy Club-ից Սեմյոն Սլեպակովը, Թբիլիսիի պետական համալսարանի ТГУ թիմը: Հատկանշական է, որ, ինչպես գիտենք, ЕрМИ-ն իր առաջին պաշտոնական խաղը անցկացրել է 1991 թվականի փառատոնին Տյումեն քաղաքում, երեկ Երևան էիր ժամանել ՈՒՀԱ բարձրագույն լիգայի այս խաղաշրջանի մասնակից Տյումեն քաղաքի ''Союз'' թիմը, ովքեր իրեն ելույթով հիացրին հայ հանդիսատեսին:
Մասնակից բոլոր թիմերը իրենց ողջույնի ելույթից հետո խաղացին դասական ''разминка'' հանդիսատեսի հետ, իսկ երեկոյի վերջին խմբակային երգի կատարման ժամանակ դահլիճում սկսեցին ճախրել հրավիրատոմսերից պատրաստված թղթե ինքնաթիռները:
Տոնը կայացավ, ArmStar.am-ը շնորհավորում է կազմակերպիչներին, մասնակիցներին, անցյալի, ներկայիս ու ապագա սերնդի КВН-ի նվիրյալներին ու մաղթում, որ ''Мы начинаем КВН'' արտահայտությունը չդադարի հնչել հայկական բեմերից:
Լուսանկարները՝ Գրիգոր Ասատրյանի /ArmStar.am/
{gallery}2030{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան