Շուշան Պետրոսյան. Մի՛ շտապեք
Հասարակություն
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաքաք Ստեփանակերտում և Շուշիում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ են ընթացել:
Տոնակատարություններին ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հիշեց, որ Շուշիի թանգարանում տարիներ առաջ կախված էին ալիևների նկարները՝ տարբեր իրավիճակներում, «իսկ այսօր հրաշք է կատարվում, այլ կերպ չեմ կարող բացատրել»: 168.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում արդյոք նա տեղափոխվել Արցախ և փորձել սեփական ներդրումն ունենալ տեղի մշակույթի զարգացման գործում, երգչուհին պատասխանեց. «Մի՛ շտապեք, առաջիկայում սպասեք անակնկալների»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան