Այո, ես իսկապես հանդիպել եմ Ֆլորենտինո Պերեսին. Ռոբերտ Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ հանդիպել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Սակայն ֆուտբոլիստ հրաժարվել է հայտնել զրույցի մանրամասները. տեղեկացնում է Bild-ը:
«Այո, ես իսկապես հանդիպել եմ Պերեսի հետ, սակայն նրան ոչինչ չեմ ասել: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է ինքը ինձ ասել, կարդացե՛ք մամուլում»,-հայտարարել է Լևանդովսկին:
Նշենք, որ Պերեսի և Լևանդովսկու հանդիպումը կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ռեալը» ցանկանում է ձեռքբերել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն նրան հավակնում է նաև Մյունխենի «Բավարիան»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը