«Մոնակոն» Ռադամել Ֆալկաոյին տարեկան 10 մլն է առաջարկում
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ Ֆրանսիայի առաջնությունում:
Իսպանական La Sexta հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ «Մոնակոյի» սեփականատերը մտադիր է ակումբի ուժեղացման համար ներդնել 200 մլն եվրո, և նրա տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկուն է:
Ֆուտբոլիստին, հնարավոր է, ընկերակցեն նաև «Սիթիի» խաղացող Կարլոս Տևեսը և մարզիչ Կլաուդիո Ռաներին:
Կոլումբացին ֆրանսիայում կարող է տարեկան վաստակել 10 մլն եվրո:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը