ԱՄՆ-ում կանանց առևանգած և 10 տարի պահած քաղաքացուն մահապատիժ է սպառնում
ԱՄՆ
Այս երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ձերբակալված Արիել Կաստրոն, ում մեղադրանք է ներկայացվել 3 կանանց առևանգելու և 10 տարի շարունակ իր տանը բռնությամբ պահելու համար, խոստովանել է իր մեղքը մեղադրանքի որոշ կետերով. հայտնում է CNN-ը:
Թե կոնկրետ որ մեղադրանքներում է նա իրեն մեղավոր ճանաչել, չի հստակեցվում:
Հանցագործությունների շարքը, որոնց թվում է առևանգումը, մարդու ազատությանը բռնանալը, բռնաբարությունը, կարող է համալրվել նաև սպանության մեղադրանքով: Գործին կից նյութերից պարզ է դարձել, որ Կաստրոն նվազագույնը 5 անգամ ընդհատել է իր կողմից բռնաբարված կանանցից մեկի հղիությունը` սովահար անելով վերջինիս: Եթե չծնված երեխաների մահվան մեջ Կաստրոյի մեղքը ապացուցվի, ապա նրան մահապատիժ է սպառնում:
Հայտնի է դարձել նաև, որ Կաստրոյի 2 եղբայրներին մեղադրանք չի ներկայացվել: Նրանք ազատ են արձակվել: Աղջիկներից ոչ մեկը մեղադրանք չի ներկայացրել նրանց դեմ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)