«Մանչեսթեր Սիթին» Էլ Շարավիի համար 35 մլն է առաջարկում
Սպորտ
goal.com-ի տեղեկությունների համաձայն՝ «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին կարող է հաջորդ մրցաշրջանը սկսել Անգլիայում:
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Իտալիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 35 մլն եվրո:
Իտալական ակումբը, հաշվի առնելով թիմի ֆինանսական վիճակը, մերժել գործարքը չի շտապում:
Նշենք, որ Իտալիայի առաջնության վերջին խաղում՝ «Պեսկարայի» հետ հանդիպմանը, ֆուտբոլիստը հայտնվել էր պահեստայինների նստարանին:
Այս մրցաշրջանում Էլ Շարավին միլանյան թիմի կազմում անցկացրել է 43 խաղ և հեղինակել 18 գոլ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը