Այս օրն է ծնվել դերասան Մայիս Կարագյոզյանը (լուսանկարներ)
Գիտություն և Մշակույթ
Դերասան Մայիս Կարագյոզյանը ծնվել է 1931թ. մայիսի 10-ին,Սուխումի շրջանի Գումիստա հայկական գյուղում: Եղել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան: Խաղացած դերերից են` Գևորգիկ` «Իմ սիրելի Ժորժ», Միլիցիոներ` «Ես, իմ հարսնացուն և...», Բենեդիկ` «Ոչնչից մեծ աղմուկ», Տրանիո` «Կամակոր կնոջ սանձահարումը», Ֆրանսկետ` «Մոնմարտրի մանուշակը», Ֆերեկիս` «Պահանջվում է ստախոս», Ջոնաթան` «Երեք գռոշանոց օպերա», Եզոպոս` «Եզոպոս» և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել հեռուստաթատրոնում և հայկական ֆիլմերում` «01-99», «Նվագախմբի տղաները», «Շրթներկ համար 4», «Մեր քաղաքի մարդիկ», «Ձախորդ Փանոս», «Քաոս» և այլն: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է 1999 թ. մարտի 10-ին Երևանում:


























































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)