Առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ
Արտակարգ Պատահար
Մայիսի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում' "Սովխոզ" կոչվող թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի մոտակայքում ժայռաբեկորի ընկնելու դեպքում կարող է խոչընդոտվել Գեղանուշ և Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթևեկությանը:
Հրշեջ-փրկարարները մասնատել են ժայռաբեկորը և անվտանգ տարածք տեղափոխել մոտ 5 տ. քարաբեկոր:
Նշենք նաևմ որ մայիսի 10-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբ. թիվ 11 տնից մոտ 70 մ հեռավորության' 20-300 թեքության վրա' լանջից առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ (20տ):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված քարաբեկորը տեղափոխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան