Հանգստյան օրերին կլինի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ
Հայաստան
Ինչպես տեղեկանում ենք meteo-tv.am-ից, մայիսի 11-ին և 13-ին Հայաստանում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ առաջիկա օրվա ընթացքում չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:
Տաթևում մայիսի 11-ին և 13-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Մայիսի լույս 12-ի գիշերը և ցերեկը շրջանների մեծ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, շրջանների գերակշիռ մասում, բացի Սյունիքից և Արցախից, հավանական են զգալի առատ տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Տաթևում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև անձրներ:
Երևանում մայիսի 11-ին և 13-ին կդիտվի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Գիշերը +12+14, ցերեկը +22+24, երեկոյան +16+18:
Մայիսի 12-ին ողջ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է տեղատարափ, կարկուտ և քամի 13-15մ/վրկ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից