Ծառերի սպանդ` Տարոն Մարգարյանի տան դիմաց (լուսանկարներ)
Հայաստան
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.
Երևանում հաղթել են բարբարոսները.
Ծառերի սպանդ Տարոն Մարգարյանի տան դիմաց, Մալաթիայում և խորը էտումներ
Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:
Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:
Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երևանում իրենց գործն են անում բարբարոսները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից