Վրաստանում կարմրուկով ախտահարվածների թիվը հասել է 3 հազարի
Վրաստան
Վրաստանում կարմրուկով ախտահարվածների թիվը հասել է շուրջ 3000-ի, որոնցից 927-ը հոսպիատալցվել են բարդացումներով. հայտնում է Newsgeorgia-ն` հղում կատարելով հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Վրաստանում 2013-ի ընթացքում գրանցվել է կարմրուկ հիվանդությամբ վարակման դեպքերի կտրուկ աճ: Այս ինֆեկցիոն հիվանդությունից արդեն մահացել է 11 ամսական մեկ երեխա և 19-ամյա մի երիտասարդ: Համաճարակի վտանգի պատճառով ապրիլի սկզբին երկրում սկսվել էր մարդկանց անվճար պատվաստում:
Կարմրուկը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ (40-45 աստիճան), լորձաթաղանթների բորբոքմամբ, շնչառական ուղիների ախտահարմամբ, մաշկային ցանով և ընդհանուր թունավորմամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան