Իհարկե ներկա չեմ լինի Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղին, չեմ ցանկանում լացել. Մոուրինյու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր կարծիքն է հայտնել Ալեքս Ֆերգյուսոնի՝ կարիերայի ավարտման մասին թեմային:
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը զանգեց ինձ և հայտնեց այդ մասին: Ես նման պատվի եմ արժանացել: Տխրեցի և միևնույն ժամանակ ուրախացա, քանի որ նա նման հիանալի կարերա է ունեցել: Ցավալի է, որ նա հեռանում է: Յուրաքանչյուր մարզիչ, ով եկել է «Օլդ Տրաֆորդ», երազել է տեսնել այն միստիկ կերպարը, որ ներկայացնում է Ֆերգյուսոնը: Կարծում եմ՝ Մոյեսն ակումբի համար լավ ընտրություն է: Սիրում եմ նրան որպես մարդ, և ինձ դուր է գալիս նրա մարզչական աշխատանքը: Ներկա կլինե՞մ Ալեքսի «Օլդ Տրաֆորդում» հրաժեշտի խաղին։ Իհարկե, ոչ: Չեմ ցանկանում լացել»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը