Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտ
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությանը Հայաստանի վերջին ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նույնպես մեդալ նվաճեց:
Հայ ծանրորդը 105 կգ քաշայինների կարգում երկամարտի 403կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:
Մինասյանը պոկում վարժությունում գրանցեց 183 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 220. տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 58կգ քաշային Իզաբելա Յայլյանը 87-կգով պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզը, իսկ երկամարտի 194կգ-ով՝ 4-րդ հորիզոնականը: Իսկ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը ցուցադրեց երկամարտի 340 կգ արդյունք:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը