Բեքհեմը ցանկանում է լքել ՊՍԺ-ն, ակումբն իր հերթին նոր պայմանագիր է առաջարկում
Սպորտ
ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մրցաշրջանի ավարտին կլքի փարիզյան ակումբը:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն՝ Բեքհեմին դուր չի գալիս հարկերի վճարման ֆրանսիական համակարգը: Սակայն դրա հետ մեկտեղ՝ ֆուտբոլիստը չի պատրաստվում ավարտել կարիերան:
Ընթացիկ մրցաշրջանում Բեքհեմը մասնակցել է ՊՍԺ-ի 12 խաղի և ոչ մի գոլ չի հեղինակել: Միևնույն ժամանակ, Sky Sports-ը տեղեկացնում է, որ ֆրանսիական ակումբը նոր պայմանագիր է առաջարկում անգլիացուն:
Անգլիայի հավաքականի 38-ամյա նախկին ֆուտբոլիստը Ֆրանսիայում մնալու հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը