Հայտնագործություն ալարկոտների համար. հայտնաբերվել է հավերժ մաքուր վերնաշապիկ
Այլ
Բոլոր երդվյալ ամուրիների վարդագույն երազանքը վերջապես կյանքի է կոչվել: Հայտնագործվել է վերնաշապիկ, որը մաքուր է մնաում ամբողջ 100 օր: Այս նախագծի հեղինակներն ամերիկյան Wool&Prince ընկերության երիտասարդ գյուտարարներն են: Նրանց որոնումների արդյունքը Cotton-Soft անունը կրող նյութից պատրաստված վերնաշապիկն է: Բազմաթիվ փորձարկումները ցույց են տվել, որ գյուտարարներին հաջողվել է հասնել իրենց նպատակին, այն է՝ ստեղծել հավերժ մաքուր մնացող վերնաշապիկ. գրում է scienceblog.ru-ն: Ավելին՝ Wool&Prince ընկերության հիմնադիրն անձամբ կրել է վերնաշապիկը 3 ամիսների ընթացքում, ինչից հետո խնդրել է փողոցում պատահական անցորդներին գնահատել նյութի որակը և հոտի առկայությունը: Պատահական փորձագետների կարծիքը միանշանակ էր. վերնաշապիկը գնահատվել է մաքուր, ինչպես քիմմաքրումից հետո:
Այն պատրաստված է հատուկ մշակված բրդից, որը թույլ է տալիս արդյունավետ ներծծել և դուրս բերել մարդու քրտինքը: Ակնկալվում է, որ նոր վերնաշապիկը կարժենա 100 դոլար, ինչը, ըստ գյուտարարների, շատ էժան հաճույք է նման հրաշքի համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան