Ռոնալդուն չի մասնակցի «Էսպանյոլի» հետ խաղին
Սպորտ
«Արքայական ակումբի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպումը:
Պորտուգալացին խաղադաշտ դուրս չի գա, որպեսզի չխորացնի աջ ոտքի մկանի վնասվածքը:
Այս վնասվածքը ֆուտբոլիստին անհանգստացնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բորուսիայի» հետ առաջին խաղից: Ռոնալդուի մասնացությանը Իսպանիայի գավաթի խաղարկությանը սա չի խանգարի. տեղեկացնում է As-ը:
Նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչը կլինի մայիսի 17-ին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը