Մխիթարյանի երկու գոլերը՝ լավագույն եռյակում
Սպորտ
11 օր շարունակ «Շախտյորի» պաշտոնական կայքում երկրպագուները քվեարկել են ապրիլ ամսվա լավագույն գոլերի համար:
Քվեարկությանը մասնակցել է 1 968 երկրպագու: Լավագույն եռյակում ընդգրկվել է Հենրիկ Մխիթարյանի հեղինակած միանգամից երկու գոլ, որոնք կիսապաշտպանն ուղարկել է «Դինամոյի» դարպասը: Մխիթարյանի առաջին գոլի համար քվեարկել է 240 (12,20%) հոգի, իսկ երկրորդ գոլի համար՝ 550 (27,95%): Լավագույն գոլ է ճանաչվել Լուիս Ադրիանոյի գոլը՝ ուղարկված «Զարիայի» դարպասը:
Ադրիանոյի գոլի համար քվեարկել է 695 (35,32%) հոգի:
«Շախտյորի»՝ ապրիլ ամսվա լավագույն գոլերը.
Լուիս Ադրիանո – «Շախտյոր» - «Զարյա» - 3:0 695 (35,32%)
Հներիկ Մխիթարյան – «Դինամո» - «Շախտյոր» - 1:2 (2-й гол) 550 (27,95%)
Հներիկ Մխիթարյան – «Դինամո» - «Շախտյոր» - 1:2 (1-й гол) 240 (12,20%)


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը