Արմավիրի մարզում նռնակ է հայտնաբերվել
Հայաստան
Մայիսի 11-ին՝ ժամը 14.08-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ Քասախ գետի ափին, հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հայտնաբերված նռնակը «Ֆ-1» տեսակի է:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ և ՊՆ ԳՇ օպերատիվ հերթապահները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից