Լեմպարդի 203-րդ գոլը հաղթական էր «Չելսիի» համար (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Ասթոն Վիլան» հյուրընկալեց Կոնդոնի «Չելսիին»: Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆրանկ Լեմպարդը (61, 89)՝ հեղինակելով իր 203-րդ գոլ «Չելսիի» կազմում: Նշենք, որ այս ցուցանիշով Լեմպարդը դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Դաշտի տերերի միակ գոլը 14-րդ րոպեին հեղինակեց Քրիստիան Բենտեկեն:
Նշենք, որ խաղի ընթացքում երկու կարմիր քարտ արձանագրվեց: 45-րդ րոպեին «արիստոկրատների» կազմում դաշտից հեռացվեց Ռամիրեսը, իսկ 58-րդ րոպեին 10 հոգով մնաց նաև «Ասթոն Վիլան»՝ կարմիր քարտ ստացավ Բենտեկեն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը