Հայ շախմատիստներն՝ աշխարհում
Սպորտ
Ֆրանսիայի Մ18 շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուդոլֆ Գրիգորյանը: Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա արժանացավ առաջին մրցանակին:
Եվս մեկ հայ շախմատիստ՝ Գարի Ժիրոյանը, հաղթողից ետ մնաց միայն կես միավորով և բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գարին 83 մասնակիցների մեջ 4-րդն էր:
Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը: Նախավերջին՝ 8-րդ տուրում Աբրահամյանը սպիտակներով խաղում է Կրաշի հետ:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը 7 հնարավորից ունեն 3-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 2 միավոր: Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը