Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Ռուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ 

Տավուշի մարզի դատախազի ազգականը կալանավորվեց

Արտակարգ Պատահար

Այսօր՝ մայիսի 11-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էին բերվել Դիլիջան քաղաքի բնակիչներ Մխիթար Բաղրամյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Արթուր Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը և Մ. Բաղրամյանն ու Կ. Հովհաննիսյանը տեղափոխվեցին ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Այսօր՝ մայիսի 11-ին, դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ երբ իմացան, որ դատարանը կալանավորել է նշված անձանց, զարմացան, քանի որ արդեն կալանքի վերցված անձանցից Մ. Բաղրամյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մոտ ազգականն է:

Ի դեպ՝ դիլիջանցիները պատմում էին նաև, որ խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդերը գողանալուց օրեր անց նրանք այդ ոսկեղենը բերել և թողել էին տուժողի տան մոտ կայանված, տուժողին պատկանող «Вилис»-ի մեջ: Պարզապես նրանք գոհ էին Դիլիջանի ոստիկաններից, որ 3 տարի անց բացահայտվեցին իրական հանցագործություն կատարողները, հակառակ դեպքում տուժողները կարող էին կասկածել հարևանների վրա, բայց ոչ՝ իրենց մոտ ազգականի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օրերս բացահայտել էին 2011 թ.-ին տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք:

Դիլիջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն էին բերման ենթարկել Մխիթար Բաղրամյանին և Կարեն Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում էին 2011 թ. սեպտեմբերի 8-ին Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Լիաննա Խալաֆյանի տանից մեծ քանակի ոսկյա և արծաթյա զարդեր գողանալու մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Կարեն Հովհաննիսյանը Մ. Բաղրամյանից տարիներ առաջ գնել էր «ВАЗ 21 06» մակնիշի ավտոմեքենա, որի չվճարած գումարը փակելու նպատակով 2011 –ի սեպտեմբերին նրան նյութապես շահագրգռելու միջոցով դրդել էր քեռակնոջ՝ Լիաննա Խալաֆյանի բնակարանից գողանալ ոսկյա և արծաթյա զարդերը:

Կ. Հովհաննիսյանը նախապես հայտնել է, որ երկուշաբթիից շաբաթ՝ մինչև կեսօր, տանը ոչ ոք չի լինում և նրան տվել է բնակարան մտնելու սխեման՝ ինչպես նաև՝ հայտնել գողոնի տեղը: Ու արդեն սեպտեմբերի 8-ին Մ. Բաղրամյանը լուսամուտից ներս էր մտել Լ. Խալաֆյանի տուն և այնտեղից գողացել 10 կտոր ոսկյա զարդեր, 4 կանացի մատանիներ, 1 զույգ ականջօղ, 1 վզնոց, 2 թևնոց, 1 ժամացույց, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 987 800 դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 38-րդ հոդվածի 4-րդ մասի (Հանցակիցների տեսակները, դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Քննիչ Արթուր Գևորգյանի կողմից նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին Ոստիկանության Դիլիջանի բաժնի ժամանակավոր պահման մեկուսարան:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մայիսի 11-ին քննիչ Ա. Գևորգյանը միջնորդությամբ պետք է դիմի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի 2-ամսյա կալանավորումը:

Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էին, որ միևնույն է՝ դատարանը չի կալանավորի առանձնապես խոշոր չափի գողություն կատարողին ու դրդիչին, իսկ քննչական մարմինն էլ գործը կկարճի՝ կիրառելով տարիներ առաջ ՀՀ նախագահի կողմից համաներման մասին օրենքը, քանի որ Կ. Հովհաննիսյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մոտ ազգականն է:

Դիլիջանցիները հարց էին ուղղում նաև՝ ինչ է՞, ոստիկանությունն ու դատարանը գժվե՞լ են դատախազին դեմ գնան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուց
Ամենադիտված