Հենրիկ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնության ռեկորդակիր
Սպորտ
Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Տավրիայի» դարպասը:
Հաշիվը բացվեց մեկնարկից 7-րոպե անց՝ գոլի հեղինակ դարձավ Կոստան: Մինչև առաջին խաղակեսի ավարտն իրենց հաշվին գոլեր գրանցեցին Տեյշեյրան (38) և Մայկոնը (41):
Հանդիպման երկրորդ խաղակեսում 6 րոպեի ընթացքում Հենրիկ Մխիթարյանը դուբլ ձևակերպեց: Մեր հավաքականի կիսապաշտպանը նախ 74-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4:0, ապա 80-րդ րոպեին դիպուկ իրացրեց նաև 11-մետրանոց հարվածը:
Արդյունքում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ խփված գոլերի քանակով Հենրիկ Մխիթարյանը ռեկորդ սահմանեց Ուկրաինայի առաջնության պատմության մեջ՝ իր գոլերի քանակը հասցնելով 24-ի: Հիշեցնենք, որ նախկին ռեկորդը պատկանում էր Սերգեյ Ռեբրովին և Մաքսիմ Շացկիխին. վերջիններս մեկ մրցաշրջանում հեղինակել էին 22-ական գոլ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը