Ադրբեջանի «հնարամտությունն» ու Հունգարիայի «հիմարությունը»
Ադրբեջան
Ըստ ադրբեջանական «Ազեր նյուզ» թերթի, Ադրբեջանը Շուշի անունից պայմանագիր է ստրորագրել Հունգարիայի Գյնոգյոս քաղաքի հետ՝ քույր քաղաքներ դառնալու շուրջ: Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատնից ուրբաթ հայտնել են «Թրենդ» լրատվական գործակալությանը, որ փաստաթուղթը ստորագրել է Գյոնգյոսի քաղաքապետ Լասլո Ֆարագոն եւ այսպես կոչված «Շուշիի գործադիր իշանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահ» Բայրամ Սաֆարովը: Այս մասին գրել է aravot.am–ը:
Գյոգյոսը մայրաքաղաք Բուդապեշտից գտնվում է 80կմ դեպի արեւելք հեռավորության վրա: Թերթի փոխանցմամբ, ստորագրության արարողությանը ներկա են եղել Գյոնգյոսի քաղաքապետարանի եւ Հունգաիրայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ անցած տարի Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ինչն արժանացավ միջազգային հանրության քննադատությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան