Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Ռուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ 

Սիրված լինելը կենսական անհրաժեշտություն է. Արաքսյա Մելիքյան

Այլ

Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը.

-Արաքսյա, հիշո՞ւմ եք՝ ինչպես եք կայացրել դերասանուհի դառնալու որոշումը:

-Մոտավորապես հիշումեմ՝ կամ պետք է դերասանուհի դառնայի կամ կենսաքիմիկ, մայրիկիս երազանքն էր, որ ես բժիշկ դառնայի, իսկ դերասանուհի դառնալով էլ կիրականացնեի իմ սիրելի տատիկի, որին ցավոք չեմ տեսել, չիրականացած երազանքը: Որոշմանս մեջ ճակատագրական դեր խաղաց նաեւ կենսաբանության ուսուցչուհիս՝ ընկեր Հովհաննիսյանը: Նա գիտեր դերասանուհի դառնալու երազանքիս մասին, սակայն բացասաբար էր արձագանքում, մի օր էլ, տեսնելով խաղս, ասաց. «Կենսաբան ցանկացած մարդ էլ կարող է դառնալ, եթե շատ աշխատի եւ պարապի, իսկ դերասանուհի՝ ո'չ, գնա՝ աղջիկս, սա է քո ճանապարհը»,-դրանից հետո որոշումս հստակ էր արդեն:

- Ամենաանսպասելին, որ զգացել ու ապրել եք, արդեն գործնականում շփում ունենալով թատերական աշխարհի հետ, ի՞նչն է եղել:

-Արդարության պակասը, այն, թե ինչպես են մարդիիկ այլընտրանքային ճանապարհներով հասնում իրենց նպատակին,սակայն ես հավատում եմ՝սիրով եւ ազնվորեն արված աշխատանքը ստվերում չի մնա:

-Ըստ Արաքսյա Մելիքյանի՝ ո՞րն է դերասանի գլխավոր առաքելությունը:

-Փոքր ժամանակ բոլորին համոզում էի՝ էլի բժիշկ եմ դառնալու, ուղղակի մարդկանց բուժելու մեթոդներն են այլ լինելու: Առանց շատ խորը հասկանալու, կարծում եմ, ճշմարտությունն եմ ասել. հետագայում դրանում համոզվեցի՝ ուսումնասիրելով հազարավոր արտիստների եւ փիլիսոփաների աշխատությունները՝ հոգու կատարսիսի մասին: Որքան համոզիչ ու ազնիվ լինես արածդ գործում, այնքան շատ մարդ կհավատա ասելիքիդ՝ կերպարի խոսքով եւ լեզվով ասված:

-Հիմա կա՞ն են դերասաններ, ովքեր կարողանում են թատրոն հաճախող հանդիսատեսին հասցնել կատարսիսի:

-Այո՛, հիմա թատրոններում շատ կան դերասաններ, ովքեր ի զորու են դա անելու, ուղղակի նրան «տեսնել» է պետք, ոչ թե նայել:

-Իսկ մեր հանդիսատեսն ի վիճակի՞ է «տեսնել» դերասանին:

-Ես հանդիսատեսին չեմ մեղադրում. անցումային ժամանակներ են, արժեքների վերագնահատում է տեղի ունենում: Կգա ժամանակ եւ ամեն բան տեղը կընկնի:

-Ինքներդ Ձեր առաքելությունը թատերարվեստում ինչքանո՞վ եք իրականացրել եւ ինչե՞ր դեռ պետք է անեք:

-Ես գտնվում եմ այդ ճանապարհին, իսկ թե ինչքանով կանցնեմ, չգիտեմ. հավատում եմ՝ ամեն ինչ ի վերուստ է որոշված, իսկ ինձ մնում է ապրել, սիրել,աշխատել եւ հաճույք ստանալ այդ ամենից:

-Ձեր ամուսինն էլ է դերասան, իսկ Ձեր բալիկն, օրինակ, ի՞նչ է պատմում, իրեն ընկերները, դպորցում կամ չգիտեմ գուցե մանկապարտեզում ճանաչում են որպես Արաքսյա Մելիքյանի՞, թե՞ Անդրանիկ Զաքարյանի զավակ:

-Առանձնապես չի կիսվում իր առօրիայից, եթե եինքս չհարցնեմ, երեւի դա նրա համար արդեն սովորական է դարձել: Ի դեպ՝ երբեմն ինքն է մեզ ներկայացնում որպես դերասան եւ դերասանուհի (ծիծաղում է):

-Կատարում եք միաժամանակ երեք գործառույթ՝ կնոջ, մոր եւ դերասանուհու, պատասխանատվության զգացումը ո՞ր դեպքում է ավելի մեծ, երբ ջանում եք թերացումները հասցնել նվազագույնի, իհարկե, եթե թերացումներ ունենում եք:

-Թերացումներ, անշուշտ, լինում են, բայց ես ջանում եմ ժամանակս հավասարապես բաշխել: Ոչ մեկ թող չպարծենա՝ կարող է իդեալական լինել, պարզապես մարդկանց պահանջներն են տարբեր, նայած, թե ում համար, ինչն է կարեւոր:

-Արաքսյա´, երջանկության լիարժեք զգաղություն կարելի՞ է ապրել ավելի շատ սիրելո՞ւց, թե՞ սիրված լինելուց:

-Ինձ համար սիրված լինելը կենսական անհրաժեշտություն է, բացակայության կամ պակասի դեպքում, կարեւոր չէ՝ որ ոլորտում,ես կորցնում եմ դրական վերաբերմունքս կյանքի նկատմամբ, իսկ երբ ես եմ սիրում ու նվիրվում, զգում եմ այդ երջանկության փայլատակումները:

-Ասում են՝ մարդը խանդում է ոչ թե այն պատճառով, որ սիրում է, այլ՝ ուզում է սիրված լինել, կասե՞ք՝ Դուք առիթներ ունենում եք խանդելու:

-Ես չեմ խանդում. պատճառ եւ առիթներ չեմ ունենում, աշխատում եմ ինքս էլ խանդելու առիթներ չտալ, երկու դեպքում էլ դա ինձ համար անձնական վիրավորանք է:

-Արաքսյա՛, ինչպիսի՞ն պետք է լինի սիրող կինը, ի՞նչ պետք է անի հանուն սիրելի տղամարդու, որպեսզի վերջինս իրեն լիարժեք զգա տվյալ կնոջ կողքին:

-Այս հարցի շուրջ ինչ էլ ասեմ, դա կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը. նայած ինչ տղամարդու, ինչ կին է դուր գալիս, միայն հուսամ՝ ես գոհացնում եմ ամուսնուս:

-Բոլոր տղամարդիկ միարժեքորեն պնդում են, որ երբեք չեն հասկացել ու չեն հասկանա՝ ինչ է ուզում կինը, իսկ ի՞նչ եք կարծում տղամարդն ի՞նչ է ուզում եւ ակնկալում իր կողքին եղած կնոջից:

-Ըստ իս՝տղամարդիկ իրենց էությամբ էգոցենտրիկ մեծ երեխաներ են, ուստի ուզում են լինել սիրած էակի կողմից սիրված եւ «երես առած»: Տղամարդկանց համար մեծագույն սթրես են կենցաղային խնդիրներն ու կոնֆլիկտները: Նախնադարից շատ բան չի փոխվել, երբ տղամարդը գնում էր դուրս, մենամարտում, որս անում, հաղթում եւ վերադառնում, ուր իրեն սպասում էին սիրելի կինն ու անվերջ աղմկող երեխաները:

-Երջանկության եւ ներդաշնակության հասնելու գլխավոր այցեքարտն՝ ըստ Ձեզ ո՞րն է:

-Պահանջելուց առաջ մտածիր՝ ինքդ ի՞նչ ես անում նրա համար: Ընտանեկան անդորրը պետք է պահպանել եւ դրա համար պետք է ամեն ինչ անեն ե'ւ կինը, ե'ւ ամուսինը: Իզուր չի ասված՝ «վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզես, որ դիմացինը վարվի քեզ հետ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուց
Ամենադիտված