Նարինե Բաղդասարյան՝ յոգայով ապրող հաղորդավարուհին
Այլ
Հեռուստահաղորդավարուհի Նարինե Բադասարյանը ներկայացնում է աստղային սիրո պատմություններ, հարցուփորձ անում հյուրին… Սակայն Նարինեի աշխարհը միայն հեռուստատեսությամբ չիավարտվում: Մեր զրույցի ընթացքում նորովի բացահայտեցի Նարինե հաղարդավարին, կնոջը, մայրիկին, ովունիիրուրույն աշխարհն ու ապրելակերպը, որը շատ դեպքերում գուցե անհավատալի թվա: Նա լավատես ու նպատակասլաց է. ինչպեսինքընշեց, կյանքի նպատակներից մեկն էլ յոգայի լույսը մարդկանց հասցնելն է, որպեսզի մարդիկ ապրեն առողջ և հասկանան, թե որտեղ են սայթաքել: Բացահայտեցի նաև, որ նրա ներսում ապրում էստեղծագործ Նարինեն. 2003-ին հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուն, որըկոչվում է «Բազմակետ»: «Հիմա իմ ներսում ապրում է գրողը. այժմ խմորման պրոցեսն է, երեխայի նման դա էլ կձևավորվի և մի օր հաստատ կծնվի»,-նշեց զրուցակիցս, ում խորհուրդներն ու ապրելակերպը, համոզված ենք՝ կհետաքրքրի յուրաքանչյուր կնոջ:
Բոլոր նրանց, ովքեր թյուրիմացության մեջ են և կարծում են, թե յոգան կրոն է, Հայաստանում յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Նարինեն շտապում է տեղեկացնել. յոգան կրոն չէ: Նա ոչ միայն զբաղվում, այլև ապրում է յոգայով. «Յոգան սպորտաձև էլ չէ, բայց մի ամբողջ ապրելակերպ, փիլիսոփայություն, գաղափարախոսություն և ուղի է, որը թույլ է տալիս մարդուն հասնել կատարելության՝ ինչպես մարմնով, այնպես էլ հոգով ու մտքով,- ասաց հաղորդավարուհին և հավելեց,- ես փորձում եմ արժանի լինել յոգ բառին. զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում, դա իմ աշխարհն է, իմն է... Մարդիկ կան, որ քննադատում են յոգայով զբաղվողներին՝ ասելով՝ դա հնդիկներինն է: Ես շովինիզմը չեմ ընդունում, մարդը պետք է տիեզերական մտածողություն ունենա, և եթե հնդիկը ստեղծել է հրաշք մի բան, ապա պետք է սովորել նրանից»: Իսկ մարմնով կատարելության հասնելու համար, ըստ Նարինեի, պետք է ճիշտ սնվել ու ուտել այն ամենը, ինչ տվել է բնությունն ու ինչը հագեցած է պրանայով՝ տիեզերական էներգիայով: «Կարծում եմ՝ դու այն ես, ինչ ուտում ես, և մարմինդ էլ կազմված է այդ ամենից: Եթե ուտում ես սխալ բան, վնասակար սնունդ մեկ, երկու, տասը տարի շարունակ, ապա օրգանիզմը ժամանակի ընթացքում փոխվում է, ինչը պետք է խնամել, յուղել մասերը, իսկ յուղ փոխելը նշանակում է նորմալ սնվել: Յոգան իսկապես կարող է հրաշքներ գործել, միայն առանձին վարժությունները ես յոգա չեմ համարում: Յոգեր կան, ովքեր օգտագործում են նաև հավ, ձուկ, կաթնամթերք... Սակայն ես զգում եմ, որ ի սկզբանե այդպես չի եղել և պետք է ուտենք այն, ինչ մեզ տվել է բնությունը»,- համոզված է նա:
17 տարեկանից յոգայով զբաղվող Նարինեն վստահ է, որ ցանկացած հիվանդություն այսօր կարելի է բուժել յոգայի միջոցով: «Նույնիսկ քաղցկեղը, եթե յոգան համադրում ես ճիշտ սննդակարգի հետ, որովհետև յոգան հրաշք է, սակայն չի կարող հրաշքներ գործել, եթե իր ամբողջականության մեջ չէ,- պատմեց հեռուստահաղորդավարուհին ունշեցիր պրակտիկայում ամենաշատ հանդիպող դեպքը,- երբ մեզ մոտ են գալիս, ասում են՝ վայ, ես էլ պիտի միս չուտե՞մ... Սակայն այդ ամենը լինում է ժամանակի ընթացքում, երբ մարդը տեսնում ու հասկանում է, որ մյուսների մոտ մի շարք հիվանդություններ անհետանում են, նա էլ է ուզում փոխել ինչ-որ բան»:
2000թ.-ից ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի միջոցով հեռուստատեսությունում հայտնված հաղորդավարուհին սկսել է «Բարի լույս, Հայաստան» ծրագրից, այնուհետև ամուսնու հետ աշխատել են «Կենսաձև» հաղորդման շրջանակներում, իսկ արդեն երեք տարի է՝ վարում է «Աստղային պատմություններ» հաղորդաշարը: Նարինեն ու ամուսինը՝ Արման Սարգսյանցը, հանդիպել են Հ2 հեռուստաընկերությունում. երկուսն էլ մասնագիտությամբ հեռուստալրագրող են: Նարինեի փոխանցմամբ՝ իր բոլոր հաղորդումների ռեժիսորն ամուսինն է եղել: Նրանք երկուսով եղել են և՛ աշխատավայրում, և՛ տանը, ինչը, սակայն, չի խանգարել իրենց հարաբերություններին, որովհետև միշտ փորձել են աշխատանքն ու դրա հետ կապված խնդիրները երբեք տուն չտանել: Նարինեի հետ զրույցից պարզեցի, թե կնոջ հաջողությունների մեջ ինչ մեծ դեր կարող է ունենալ կողակիցն ու վերջինիս օգնությունը: «Որպես կին՝ ունեմ անսահման ազատություն, ամուսնության օրվանից մինչև այսօր նա ինձ երբեք «ոչ» չի ասել: Պարզապես ես ունեմ հրաշալի ամուսին, ով եթե իմ կողքին չլիներ, ես չէի կարող իրականացնել այս ամենը: Վստահ կարող եմ ասել, որ երջանիկ եմ, որովհետև իմ կողակիցը հասկանում և ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և տալիս է հնարավորություն, որ ես թռչեմ: Կան կանայք, ովքեր թևեր ունեն, որոնք կտրվում են: Ամուսնուս օգնությամբ ես կարողանում եմ համատեղել... Դժվար է, բայց լավ է»,- վստահ նշեց Նարինեն, ով իր օրինակով համոզված է, որ եթե կինն առողջ է ապրում իր տղամարդու կողքին, ապա նա իր խելացի օրինակներով ամուսնուն ևս դրդում է առողջ ու ճիշտ ապրել: «Ամուսինս ևս բուսակեր է և դրան եկել է իր որոշմամբ»,- շեշտեց նա:
Հաղորդավարուհին երկու փոքրիկների՝ 6-ամյա Դավթի և 2-ամյա Մարիայի մայր է, ովքեր ևս բուսակեր են, թեև ժամանակ առ ժամանակ փորձում են նաև իրենց տանը չընդունված սնունդ: «Երեխան չի կարող ընտրություն անել. կարևորն այն է, որ սնվելու կուլտուրան ընտանիքում կա: Նրանք էլ սնվում են մեզ նման: Տղաս ինձ հետ գալիս է պարապմունքների. կուզեմ ապրեն յոգայով, որպեսզի իրենց կյանքը լուսավոր լինի ու խուսափեն շատ խնդիրներից»,- նշեց Նարինեն և ավելացրեց, որ հնարավորինս փորձում է երեխաների առաջ սահմաներ չդնել: «Նույնսիկ եղել է դեպք, որ տղաս կերել է միս ու թունավորվել է: Ի վերջո, նա բուֆետ է գնում. երբ մեծանա ինքը կընտրի՝ ուտե՞լ, թե՞ ոչ: Դա կլինի նրա կյանքի որոշումը»,- ավելացրեց յոգայի մասնագետ հաղորդավարուհին:
Հղիության ընթացքում ևս յոգայով զբաղված հաղորդավարուհին խորհուրդ է տալիս երեխային գրկել սրտի կողմից. «Այդպիսով էներգիա ես փոխանցում նրան: Նույնիսկ եթե 2 օր չես տեսել, կարող ես 15 րոպե լուռ գրկել փոքրիկիդ և հնարավոր է՝ նա հագենա, իջնի և գնա, որովհետև դու նրան փոխանցում ես այդ էներգիան»:
Խորհուրդներ հղիներին
1. Մինչև երեք ամսական հղիության ընթացքում ընդահանրապես ցանկալի չէ զբաղվել ոչ մի բանով, սակայն ինքս զբաղվել եմ, որովհետև իմ մարմինը սովոր էր դրան. չմարզվածներին չի թույլատրվում նաև վերջին ամսում զբաղվել յոգայով.իսկ հղի յոգը ինտուիտիվ պետք է զգա՝ ինչը պետք չէ անել:
2. Այսօր շատ հղիներ են ուզում զբաղվել յոգայով, այնինչ եթե հղին մինչև այդ յոգայով չի զբաղվել, հնարավոր է՝ դրանք լինեն արտասովոր վարժություններ. անհատական մոտեցում է պահանջվում յուրաքանչյուրի համար, որովհետև մեկի համար մի վարժությունը կարող է կատարյալ լինել, մյուսի համար՝ վտանգավոր:
3. Շատ կենտրոններ են հղիներին հրավիրում յոգայով զբաղվելու: Բոլորը կատարում են նույն վարժությունը, սակայն պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր հղիի պատմությունը՝ ինչ հիվանդություններ է ունեցել փոքր տարիքում և հղիությունից առաջ:
Յոգայով զբաղվող կանայք շատ ավելի հավասարակշռված են ու սթրեսների չհակված. նրանք հանգիստ մարդիկ են և ունեն բարձր դիմադրողականություն:
Խորհուրդներ կանանց
1. Առավոտյան խմել մեկ բաժակ ջուր, որպեսզի գիշերվա ընթացքում մեր օրգանիզմում հավաքված թունավոր նյութերը մեկ բաժակ ջրի միջոցով դուրս հանենք օրգանիզմից:
2. Խորհուրդ կտամ քնել գոնե ութ ժամ, այն էլ՝ տիեզերական ժամերին՝ երեկոյան 22-ից առավոտյան 5-ը: Ժամը 22:00-01:00-ը համարվում է տիեզերական ժամ և այդ ընթացքում երկիր մոլորակ է գալիս այնպիսի էներգիա, որը թույլ է տալիս մեր բոլոր օրգան համակարգերին հանգստանալ:
3. Օգտագործել բնական դիմակներ. ցորենի թեփը թրջել ու քսել դեմքին, 10-15 րոպե պահել դեմքին ու սկրաբի նման լվանալ. կախված մաշկի տեսակից՝ օգտագործել շաբաթը մեկ, ամիսը մեկ:
4. Կանանց խորհուրդ կտամ պաս պահել, որովհետև դրանք ճիշտ են ոչ միայն հոգևոր առումով, այլև ֆիզիկական: Ծնված օրվանից մենք ծամում ենք, այն ինչ օրգանիզմը պետք է հանգստանա: Պետք է պաս և ծոմ պահել, գոնե ամիսը մեկ օր քաղցած մնալ. կամ եթե նույնիսկ դժվար է քաղցած մնալը, կանայք կարող են պատրաստել մրգահյութ, ավելացնել նույն քանակությամբ ջուր ու խմել:
5. Խորհուրդ եմ տալիս նաև միս չուտել: Շատերն ինձ մոտ գալով՝ հետաքրքրվում են ինչպես եմ ապրում: Զարմանում են նաև, թե ինչպես կարելի է առանց մսի հղիություն տանել և երեխա ունենալ: Ես համամիտ չեմ այն մասնագետների հետ, ովքեր պնդում են, որ մսի մեջ անփոխարինելի սպիտակուցներ կան: Այդ սպիտակուցները ես կարող եմ ստանալ ընկույզից և նուշից:
6. Յոգայի գալիս են նաև նիհարելու նպատակով: Ես առաջարկում եմ այնպիսի բաղադրատոմսեր, որոնք հագեցնում են քաղցրի պահանջը, միաժամանակ չեն գիրացնում: Օրինակ՝ տորթ ենք պատրաստում, որի մեջ չկա ձու, ալյուր, շաքարավազ, փոխարենը օգտագործում ենք հերկուլես, չրեղեն, մեղր: Այդպիսով կանայք բավարարում են իրենց քաղցրի պահանջն ու չեն գիրանում: Յոգան թույլ է տալիս, որպեսզի կանայք նիհարեն առանց մարմինը թուլացնելու:
7. Կանայք շատ մեծ գումարներ են ծախսում, որպեսզի նրանց դեմքին չլինեն կետիկներ, կնճիռներ... Կարծում եմ՝ ներսից պետք է լինի մաքրությունը: Ունեի աշակերտուհի, ում մաշկը շատ վատ վիճակում էր. իմ խորհրդով նա սկսեց ճիշտ սնվել. բուլկիները, խաչապուրիները հանեց իր սննդակարգից, և փոփոխությունն ակնհայտ էր:
8. Խորհուրդ չեմ տալիս պատրաստի սկավառակների միջոցով յոգայով զբաղվել ու շնչառական վարժություններ անել: Այդ ամենը պետք է իրականացվի միայն մասնագետի ներկայությամբ, որովհետև որքան էլ դիտելով փորձես ճիշտ անել, միևնույնն է, չի ստացվի: Կամ շատ հաճախ գրքումորևէ նկար են տեսնումու փորձում նույնությամբ կրկնել՝ առանց հաշվի առնելու, որ այդ յոգը, օրինակ, 7 տարի պարապելուց հետո է այդ դիրքով կանգնել: Նման դեպքերում հիմնականում վնասում են իրենց:
esyes.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան