Այսօր հայտնի «Երազողները» ֆիլմի ռեժիսոր Անատոլի Մոկացյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Մեր մասին 1969-ին Անատոլի Մոկացյանը շատ լավ ֆիլմ-համերգ նկարահանեց, - ասուլիսներից մեկի ժամանակ ասել է Երվանդ Երզնկյանը, - որը կոչվում էր «Երազողները»: Ֆիլմը չթողեցին ցուցադրել, այդ ժամանակ ցենզուրա կար, ասացին` դրանք երկար մազերով են, հայկական երգերը աղավաղում են:
Ռեժիսոր, սցենարիստ Անատոլի Մոկացյանը ծնվել է 1937 թ. մայիսի 12-ին, Երևանում:
1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1968թ.` Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսերը: 1963թ-ից եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ռեժիսոր:
1942թ. նկարահանվել է «Դուստրը» ֆիլմում: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Համր վկան» (1980թ.), «Ինչպես էր կատուն արհեստ սովորում» (1985թ.) ֆիլմերում: Մահացել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)