Nissan Pathfinder-ը կողարշրջվել է և հայտնվել ձորում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 16 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվելով հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և Անիի շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն։
Վարոդը 57-ամյա Կևորկ Զեդանյանն է, իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան 16 շենք 22 բնակարանի հասցեում։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում էր նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Սամվելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան