Պատահար Արմավիրում. 5 մարդ վիրավորվել է
Արտակարգ Պատահար
Մայիսի 11-ին՝ ժամը 23.53-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Արմավիր Սիպի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 21ՍՕ105 պետհամարանիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի 090ՍՕ12 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ` 1987թ. ծնված Գևորգ Ավոյանը, ուղևոր՝ 1987թ. ծնված Մովսես Միսակյանը, «Վոլկսվագենի» ուղևորներ՝ 1983թ. ծնված Թաթուլ ու 1992թ. ծնված Կառլեն Զաքարյանները, և 1987թ. ծնված Դավիթ Մխիթարյանը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:
Վերջիններս, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Բժիշկները Գ. Ավոյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Միսակյանինը՝ բավարար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան