Բուլղարիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Աշխարհ
Այս կիրակի օրը Բուլղարիայում բացվել են ընտրատեղամասերը, ուր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Այս տարվա մարտին օրենսդիր մարմինը ցրվել էր կառավարական ճգնաժամի պատճառով: Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով 08.00-ին: Ընտրատեղամասերը կփակվեն 21.00-ին: ԿԸՀ-ի տվյալներով` Բուլղարիայում կա քվեարկության իրավունք ունեցող 6.9 մլն մարդ:
Gallup ընկերության հարցումների համաձայն` խորհրդարանի 240 մանդատին հավակնողների մեջ շատ փոքր առավելությամբ առաջատար դիրք է գրավում «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» աջակողմյան կուսակցությունը, որը ղեկավարում է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը: Նրանց հաղթանակի հավանականությունը գնահատվել է 24 %: Սակայն փորձագետները կարծում են, որ նախորդ ընտրություններում վստահ հաղթանակ տարած այս կուսակցությունը այժմ դժվար թե կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը:
Ըստ հարցումների` երկրորդ տեղում կարող է հայտնվել «Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը»` 23.6%-ով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան