Պատահար Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Մայիսի 12-ին` ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 16ՍՍ683 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից վարորդ` Կեֆորկ Ջեդանյանին: Նա տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Մարալիկ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահնեը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան