Հայ շախմատիստները՝ աշխարհում
Սպորտ
Հոլանդիայի Մ 16 շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ալիկ Տիգրանյանը: Սնեկ քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա արժանացավ առաջին մրցանակին:
Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ - ի կանանց առաջնությունում 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ վերջին տուրից առաջ ընթանում է երրորդ տեղում: Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 8 հնարավորից ունի 4, Սամուել Սեւյանը 3,5 ',' Մելիքսեթ Խաչիյանը 2,5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:
Գրիգոր - Սեւակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից 'Խուլիո Գրանդա Զունիգայից (Պերու). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը