Երևանում հորդառատ անձրևի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած անձրևի հետևանքով Երևանյան լճի կամրջի տակ ավտոմեքենաների հսկայական խցանում էր առաջացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պատճառը տեղացած անձրևի հետևանքով առաջացած սելավն էր, ու եթե պատկան մարմինները ժամանակին մաքրեին ջրահեռացման խողովակները, ապա այս վիճակը չէր լինի, իսկ վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ քաղաքային իշխանությունները միայն ամպագոռոռգոռ հայտարարում են, թե մայրաքաղաքում բոլոր ջրահեռացման խողովակները մաքրված են, անգամ հորդառատ անձրևի դեպքում մայրաքաղաքի ոչ մի փողոցում անձրևաջրերի կուտակում չես տեսնի։
Կարծում ենք՝ լուսանկարները կհերքեն քաղաքային իշխանության խոսքերը։


























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան