Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը 

Ո՞վ է «Սև-սև աչեր», «Հայ եմ ես, հայ ես դու» «հիթերի» հեղինակը (ֆոտո)

Հասարակություն

Երգահան, երաժիշտ Լևոն Աբրահամյանը, թերևս, այն մարդկանց թվին է պատկանում, ում անունը հանրությանը շատ ավելի քիչ է հայտնի, քան իր հեղինակած երգերն ու մեղեդիները:

Լևոն Աբրահամյանի գրչին են պատկանում դեռ 90-ականներին հիթ դարձած «Սև-սև աչեր», «Հայ եմ ես, հայ ես դու» և շատ այլ երգեր: Lurer.com-ն այսօր զրուցեց Լևոն Աբրահամյանի հետ՝ նրա կյանքի, ստեղծագործական գործունեության, Արամ Ասատրյանի հետ ծանոթության, ինչպես նաև նրանց ընկերության մասին:

- Մինչ մեր զրույցի բուն թեմային անցնելը, կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր մասին:

- Ես ծնվել եմ 1966 թվականին՝ Էջմիածնում: Դեռ մանկուց մեծ սեր եմ ունեցել երգ-երաժշտության հանդեպ և հանրակրթական դպրոցում սովորելուն զուգընթաց ուսանել և ավարտել եմ Էջմիածնի երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինը: Հետագայում ես ինքնակրթության միջոցով տիրապետեցի մի շարք երաժշտական գործիքների և մինչ օրս էլ շարունակում եմ զբաղվել ինքնակրթությամբ: Հիշում եմ, երբ 15-16 տարեկան էի, տարբեր երաժշտական խմբերում ելույթ ունենալուց բացի ես երգում, ինչպես նաև նվագում էի ռեստորաններում և խնջույքների ժամանակ: Զուգահեռաբար արդեն սկսեցի գրել երգեր:

- Իսկ ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր ծանոթությունն Արամ Ասատրյանի հետ:

- Արամ Ասատրյանի հետ վաղուց էինք ծանոթ. երկուսս էլ Էջմիածնից ենք, առավել ևս՝ նույն ասպարեզի մարդիկ: Մեր ծանոթությունը եղել է ուրախ առիթներից մեկի ժամանակ, որտեղից էլ սկիզբ առավ մեր ընկերությունը. 1983 թվականից սկիզբ առած մեր համագործակցությունը տևեց մինչև նրա մահը: Միասին թողարկեցինք մի շարք ձայներիզներ: Հիշում եմ, երբ 1987 թվականին թողարկեցինք «Պաղ աղբյուրի մոտ» ձայներիզը, այն մեզ բերեց առաջին մեծ հաջողությունը, ինչպես նաև մեզ սկսեցին ճանաչել, իսկ 1995 թվականին թողարկեցինք «Հայ եմ ես, հայ ես դու» ձայներիզը՝ մինչ օրս սիրված երգերով: Այդպես ամեն տարի մի ձայներիզ էինք պատրաստում միասին, որն էլ իր հերթին մեծ հաջողություն էր ունենում։



- Երգերը, որոնք Ձեր գրչին են պատկանում, միանգամից էին արժանանո՞ւմ նրա հավանությանը, թե՞ լինում էին դեպքեր, երբ երգի բառերը փոփոխության էին ենթարկվում։ Եվ եթե փոխվում էին, դուք ինչպե՞ս էիք դա ընդունում:

- Փոփոխությունները հիմնականում լինում էին բառերի վանկերի հետ կապված, բայց ասեմ, որ դրանք շատ աննշան էին, և ես այդ փոփոխությունները շատ նորմալ էի ընդունում:

- Կթվարկե՞ք Ձեր հեղինակային երգերը, որոնք տեղ գտան Արամ Ասատրյանի երգացանկում և նրան լայն ճանաչում բերեցին՝ դառնալով հիթ:

- Այս պահին, թերևս, դժվար թե կարողանամ այդ բոլոր երգերը մտաբերել, քանի որ դրանք շատ-շատ էին: Առաջին երգը, որը մեզ հաջողություն բերեց, «Պաղ աղբյուրի մոտ»–ն էր, որի բառերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտությունը՝ Ջիվանունն է, հետո՝ «Անկախ Հայաստան»–ը, որը նույնպես մեծ հաջողություն ունեցավ, իսկ «Սև-սև աչեր», «Հայ եմ ես, հայ ես դու», «Տարիներ-տարիներ», «Սուրբ Սարգիս», «Ես սիրում եմ քեզ» երգերն արդեն ամբողջ աշխարհի հայության շրջանում հիթ դարձան ու սիրվեցին շատերի կողմից:

- Ո՞վ է Արամ Ասատրյանի համար այցեքարտ դարձած, Ձեր հեղինակային «Սև-սև աչեր» երգի հասցեատերը, և արդյո՞ք այս երգն ունի նախապատմություն:

- «Սև-սև աչեր» երգը գրել եմ իմ բոլոր երգերի նման. Ձեր ասած հասցեատերը չի եղել, ում ուղղված կլինեին այդ խոսքերը: Ես այդ երգը պարզապես նվիրեցի բոլոր «սև աչեր» ունեցող հայ աղջիկներին:

- Հայ ճանաչված երգիչներից ուրիշ ովքե՞ր են կատարել Ձեր երգերը:

- Շատերն են կատարել իմ հեղինակային երգերը, այդ թվում նաև՝ Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը, Էնդին, Տիգրան և Արտաշ Ասատրյանները, Փոլը:



- Այդուամենայնիվ, Ձեր երգերի մեծ մասը հնչել է Արամ Ասատրյանի կատարմամբ, իսկ այսօր ո՞ւմ եք վստահում դրանք:

- Այո՛, իմ երգերի լավագույն մեկնաբանը եղել է Արամ Ասատրյանը, իսկ այսօր ես իմ երգերը վստահում եմ նրա ավագ որդուն՝ Տիգրան Ասատրյանին, ով մեծ պատասխանատվությամբ և ուրախությամբ է կատարում իմ հեղինակային յուրաքանչյուր երգը, որպեսզի հետ չմնա իր հայրիկի կատարումներից: Ի դեպ ասեմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ ես հանդիսանում եմ նաև Տիգրան Ասատրյանի պրոդյուսերը և կարող եմ ասել, որ այսօր Տիգրանն ամեն ինչ անում է, որ շարունակի իր հայրիկի կիսատ թողած գործը:

- Իսկ դուք երբևէ ցանկություն չեք ունեցել Ձեր հեղինակային երգերը կատարել:

- Ոչ, հիմնականում չեմ երգում, պարզապես, երբ երգը պատրաստ է լինում, ես երգում եմ միայն այն ներկայացնելու համար, իսկ ընդհանրապես երգում եմ շատ քիչ ու միայն շատ նեղ ընկերական շրջապատում։ Բայց ասեմ նաև, որ տարիներ առաջ ձայնագրեցի մի շատ հրաշալի երգ, որը տարբեր ժամանակների հիթ դարձած «Խենթ աղջիկ»–ն էր. այն այսօր էլ է հնչում հայկական ռադիոկայանների եթերից, որի պատահական ունկնդիրը նաև ես դարձա:

- Ինչպես հայտնի է, դուք նաև հեղինակ եք մի շարք մեղեդիների ու պարեղանակների: Նոր ստեղծագործություններ սպասվո՞ւմ են առաջիկայում:

- Ասեմ, որ արդեն պատրաստ է իմ նոր հեղինակային պարեղանակների ու մեղեդիների ձայնասկավառակը՝ բոլորովին նոր ձայնագրություններով և կարծում եմ՝ շատ շուտով այն կհանձնեմ հանրության դատին։ Երգերի համար էլ ասեմ, որ մի քանի երգեր կան դարձյալ բոլորովին նոր, և դրանք էլ շուտով իրենց տեղը կգտնեն արդեն Տիգրան Ասատրյանի նոր ձայնասկավառակում:

{gallery}2041{/gallery}

Ռուբինա Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Ամենադիտված