Կիևյան կամրջի վրա բախվել են երկու «BMW» և մեկ «Mercedes»
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին, Կիևյան կամրջի վրա բախվել են 52 ամյա Գագիկ Համբարձումյանի վարած BMW մակնիշի 11 ՏՍ 222 համարանիշի, 24 ամյա Անդրանիկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 08 ՏՍ 800 համարանիշի, և 39 ամյա Արթուր Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 217 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ փորձում են կամրջի վրա կայաված արտասհմանյան մակնիշի գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով վարորդներին հեռացնեն վթարի վայրից: Ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուիչները: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Վթարի հիմնական պատճառը, ըստ տեղեկությունների վթարված BMW-ներից մեկի անվահեծի պոկվելն է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան