«Բարսելոնան»՝ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց Իսպանիայի նոր չեմպիոնների հաղթանակով՝ 2։1 հաշվով:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:
Նախ 52-րդ րոպեին Ֆալկաոն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց։ Այնուհետև 72-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հավասարեցրեց հաշիվը: Խաղավարտից 10 րոպե առաջ Գաբին ինքնագոլի հեղինակ դարձավ՝ հաղթանակ «պարգևելով» «Բարսելոնային»։
Նշենք, որ կատալոնյան թիմի չեմպիոնությունը վճռվել էր դեռ երեկ, երբ «Արքայական ակումբը» ոչ ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ:
Արդյունքում՝ «Բարսելոնան» իր ակտիվում ունի արդեն 91 միավոր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը