ԱՄՆ-ում շքերթի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգությունից վիրավորվել է 19 մարդ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում շքերթի ժամանակ կազմակերպած հրաձգությունից վիրավորվել է նվազագույնը 19 մարդ. հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով տեղական ոստիկանությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 12 վիրավորի մասին:
Ոստիկանությունում նշել են, որ վիրավորների մեծ մասը, որոնց թվում` 10-ամյա մի աղջիկ, հիմնականում թեթև աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հրաձգության մեջ կասկածում են 3 տղամարդու, ովքեր փախուստի են դիմել ոստիկանությունից: Այս պահին ոչ ոք ձերբակալված չէ:
Հրաձգությունը տեղի էր ունեցել մայրերի օրվա կապակցությամբ կազմակերպած շքերթի ժամանակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն այս կապակցությամբ արդեն հայտարարել է, որ սա ահաբեկչություն չէ, այլ փողոցային սովորական հանցագործություն: Հանցագործների հետքի վրա դուրս բերելու համար Հետաքննությունների դաշնային բյուրոն 10 հազար դոլար պարգև է խոստանում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)