Ցանկանում եմ Մխիթարյանին տեղափոխել Իտալիայի առաջնություն. Մինո Ռայոլա
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան Mediaset-ին տված հարցազրուցում խոսել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի՝ ամռանը ակումբը փոխելու հնարավորության մասին:
«Դա դժվար է լինելու, քանի որ «Շախտյորը» չի ցանկանում բաց թողնել նրան: Սակայն նրա պայմանագրում սահմանված է փոխհատուցման գումար: Տեսնենք, այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում: Ցանկանում եմ նրան տեղափոխել Իտալիայի առաջնություն»,-հայտարարել է Ռայոլան:
Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը