Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ Ղազինյան Շիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո Պոմպեյում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համար Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիք 

Նախատեսվում է մանկական նոր հիվանդանոց կառուցել

Հայաստան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ։

«Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն և կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարևոր՝ մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, և ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարևորություն է տալիս»,-ողջունելով իր հյուրերին' ասաց նախարար Դումանյանը։

Ռենատո Լաուրոն ներկայացրեց, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։

40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։ Մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր'հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։ Ավելին' ծրագրել են Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։

Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ ճանաչված մասնագետներ են։

Պատվիրակության անդամներն ընդծեցին, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։

Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդեցին, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրին, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։

ՀՀ առողջապահության նախարարն իտալացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար բավական օգտակար ծրագիրն ու հեռահար նախագծերը մանրամասն ներկայացնելու համար։ Նա էլ իր հյուրերին ներկայացրեց հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականության, ուռուցքաբանության զարգացման, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելու և այլնի մասին։

Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն հայտնեց առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։

«Հիվանդանոցը, որ պետք է կառուցվի մեր կողմից, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջկցությունն ենք ցուցաբերելու, և ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում։ Պարոն Բաբլոյանի հետ ունեցած մեր հանդիպման ընթացքում համոզվել ենք, որ ձեր երկրում այս ուղղությամբ լուրջ հիմքեր կան»,-ասաց Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն։

Նախարար Դումանյանը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը և ժողովրդին նման աջակցության համար։

«1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Վատիկանը Քամիլյան եղբայրների ֆինանսավորմամբ Աշոցքում հիվանդանոց կառուցեց, որը մինչև այսօր սպասարկվում է այդ հիմնադրամի կողմից։ Հանգամանքների բերումով ես ներկա եմ եղել թե հիվանդանոցի բացման, թե 20-ամյակի արարողությանը։ Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր ազնիվ բարեկամներին։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք շատ ոլորտներում կփոխհամագործակցենք»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում
Ամենադիտված