Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ժամանել է Հայաստան կազինոյի բացմա՞նը
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այս մասին БЕЛТА-ին հայտնել են նախագահի մամլո ծառայությունից: Լուկաշենկոյի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև բանակցություններ կընթանան, որի արդյունքում պլանավորվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Բելառուսական պաշտոնական պատվիրակության անդամները նույնպես հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ և կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
2012-ի ընթացքում երկկողմ ապրանքափոխանակությունը երկրների միջև կազմել է 46.1 մլն դոլար: Հայաստանից արտահանումը 38.7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 7.4 մլն դոլար: Բելառուսից Հայաստանը հիմնականում ներկրում է անվադողեր, բեռնատար մեքենաներ, տրակտորներ, նավթամթերք, թուղթ, սերուցքային կարագ:
Իսկ ինչի համար է իրականում Լուկաշենկոն ժամանել Հայաստան, հարցնում է «Белорусский партизан» պարբերականը: Ըստ նրա տեղեկությունների` Լուկաշենկոն ժամանել է Հայաստան հայ օլիգարխ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով` ներկա գտնվելու մայիսի 14-ին նախատեսված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը, որը կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի միջոցներով: Նախագահը նաև մասնակցելու է հանգստի կենտրոնի, կազինոյի և Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Փարավոն» զվարճանքի կենտրոնի բացման արարողությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում