«Ռեալը» Նեյմարին առաջարկում է նույնքան գումար, որքան վճարում է Ռոնալդուին
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել «Սանտոսի» ֆուտբոլիստ Նեյմարին ձեռքբերելու համար. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Նպատակին հասնելու համար «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է մեծ աշխատավարձ տալ ֆուտբոլիստին:
«Ռեալը» Նեյմարին առաջարկում է 6 տարվա պայմանագիր և տարեկան 10 մլն աշխատավարձ, այնքան, որքան վճարում է Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ Նեյմարը հայտարարել է, որ մտադիր է իր ներկայիս թիմում մնալ մինչև պայմանագրի ավարտը՝ մինչև 2014 թվականը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը