Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
Աշխարհ
Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ամբոխը փորձել է գրոհով վերցնել շենքը, որտեղ ընթանալու էր քաղաքական ուժերի ներկայացուցչիների մամլո խորհրդակցությունը: Ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները բազմաթիվ կեղծիքների հիման վրա. տեղեկացնում է Вести-ն:
Նշենք, որ նախօրեին Բուլղարիայում մեծ սկանդալ էր տեղի ունեցել ընտրությունների ժամանակ: Ոստիկանները հայտնաբերել էին 350 կեղծ քվեաթերթիկ, որոնք տպվել էին նախկին իշխող կուսակցության անդամներից մեկի տպարանում:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում իշխող աջակողմյան GERB կուսակցությունը հավաքել է ձայների 31%-ը, իսկ նրանց հիմնական ընդդիմադիրները` սոցիալիստները, հավաքել են քվեարկողների ձայների 25%-ը: Նրանք արդեն համաձայնվել են կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս 2 կուսակցությունների հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան