Սեքսը կոչնչացնի նացիզմը. վստահեցնում է FEMEN-ը ֆաշիզմի դեմ պայքարելիս
Աշխարհ
FEMEN շարժման ակտիվիստուհիները Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ժաննա Դ'Արկի հուշարձանի մոտ նեոնացիստների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել «Սեքսը կոչնչացնի նացիզմը» կարգախոսով: Այս մասին հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը, մեջբերում է Korrespondent-ը:
Կիսամերկ աղջիկներն օդից հարձակում են գործել Ժաննա Դ'Արկի արձանի մոտ եվրոպական նեոֆաշիստների ամենամյա ավանդական հավաքի ժամանակ: Աղջիկներին հաջողվել է գաղտնի բարձրանալ Régina հյուրանոցի տանիքը և այնտեղից կախել հսկայական կարմիր պաստառը, որի վրա գրված է եղել «Սեքսը կոչնչացնի նացիզմը»:
Աղջիկները զայրացրել են նացիստներին, սակայն տեղավորված լինելով բարձր դիրքում` FEMEN-ուհիներին հաջողվել է անվտանգ ավարտին հասցնել բողոքի ակցիան: Աղջիկներին հնարավոր է եղել իջեցնել միայն հրշեջ ծառայության հատուկ սարքավորումների միջոցով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան