Ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի Կառավարություն
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 10-ից Ազատության հրապարակում նստացույց են անում ազատամարտիկները, ովքեր պահանջում են վերանայել կենսաթոշակային համակարգը, քանի որ իրենց ստացած թոշակն իրենց էլ չի հերիքում, ուր մնաց՝ դրանով ընտանիք ու հայրենիք պահեն:
Ազատամարտիկները, ինչպես նախապես հայտարարել էին, երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ էլ աշխատակցի միջոցով նամակ-պահանջ փոխանցեցին վարչապետին՝ վիրավոր և պատերազմին մասնակից ազատամարտիկների վիճակը բարելավելու պահանջով:
Երթի ժամանակ ազատամարտիկներին միացավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով խոստացավ հարցը բարձրացնել ԱԺ-ում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից