Լևոն Տեր-Պետրոսյանն է իր վրա վերցրել ԲՀԿ-ին ընդդիմադիր հռչակելը
Քաղաքական
«Գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունները խախտումներով են անցել: Մենք արձանագրել ենք մոտ 1500 խախտում: Այս անգամ ևս ԿԸՀ-ն ոչ ճիշտ որոշում է կայացրել՝ նորից փաստելով իր անգործությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Հայտնեց նաև, որ «Բարև Երևան» դաշինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ որոշումը:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե «Ժառանգությունն» իր քվեն ստացել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, ասաց.
«Եկե՛ք շատ չմանրանանք, բայց ասել, որ համագործակցության արդյունքում ենք հավաքել մեր տոկոսները, կարծում եմ, այդքան էլ լուրջ չէ: Իսկ Լևոն Զուրաբյանն այդ մեղադրանքի կապակցությամբ հիմնավորում թող ներկայացնի»:
Վերջինիս հավաստմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում անցած միակ ընդդիմադիր քաղաքական ուժը «Բարև Երևան» դաշինքն է, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանն է իր վրա վերցրել ԲՀԿ-ին ընդդիմադիր հռչակելը»:
Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելուն՝ Սանասարյանն ասաց. «Մենք դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, բայց կարծում եմ, պիտի աշխատենք ավագանիում, որպեսզի ջրի երես հանենք բոլոր թերությունները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան